Խոշոր հրդեհ՝ Շշի Մելոյին պատկանող արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում:
Այրվել է կառավարման սենյակը 50քմ:

Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել շիկացաց ապակու հումքի արտահոսք (մոտ 30 տ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել՝ 06.53-ին:

Նշենք, որ արտադրամասը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո):




Լրահոս