
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 16-ին Ցյուրիխ քաղաքում, հայտնում է gazeta.ru-ն: Ֆեդերացիայի նոր նախագահի քվեարկությանը կմասնակցեն կազմակերպության 209 անդամները:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվել էին կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ դրանից հետո` նախագահի պաշտոնում վերընտրվելուց օրեր անց, հրաժարական էր ներկայացրել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը: