
Վրաստանի կառավարությունը որոշել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի ու գտնվել այդ երկրի տարածքում մեկ տարի:
Բացի այդ, առանց վիզային ռեժիմի ու մեկ տարվա ընթացքում Վրաստանի տարածքում գտնվելու իրավունք կարող են ունենալ այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն ՄԱԿ-ի անձնագիր ՝ United Nations Laissez-Passer: Նաև օտարերկրյա քաղաքացին կարող է առանց վիզային ռեժիմի իրավունք ստանալ ու գտնվել այդ երկրում հատուկ դեպքում՝ կառավարության որոշմամբ:
Նշված կարգից կարող են օգտվել 94 երկրների քաղաքացիներ, այդ թվում Հայաստանի: