Պորտուգալիայի հավաքականը շարունակում է Թբիլիսիում նախապատրաստվել Հայաստանի դեմ Եվրո-2016 մրցաշարի նախընտրական փուլի հանդիպմանը:
Վրաստանում Պորտուգալիայի դեսպան Մարինյոն նշել է, որ պորտուգալացիները Երևանում առանց երկրպագուների չեն մնա:
«Թբիլիսիում բավական մեծ իրարանցում է ստեղծվել Պորտուգալիայի հավաքականի ժամանման կապակցությամբ: Բոլոր քայլերը ձեռնարկվել են, որպեսզի պորտուգալացիները նախապատրաստվեն հանգիստ պայմաններում: Վրացիները սիրում են Պորտուգալիայի հավաքականին, և շուրջ 100 երկրպագուներ կուղևորվեն Հայաստան՝ հանդիպմանը պորտուգալացիներին աջակցելու»,- դեսպանի խոսքերը մեջբերում է apsny.ge-ն:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 20:00-ին: