
ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և “Ժառանգության” նախաձեռնությամբ գումարած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով:
Նիստը պետք է կայանար ժամը 12-ին, սակայն ներկայացել են ընդամենը 44 պատգամավոր։ Օրակարգում ընդգրկված էր ՀԱԿ ԱԺ խմբակցության անդամների հեղինակած` ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, “Բնակչության պետական ռեգիստրի մասինե” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը կշարունակվի նիստի մեկնարկից երեք ժամավա ընթացքում, մինչեւ 15։00-ն։