
ՀՀ կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ հունիսի 15-ին ժամը 12:00-ին իրենց առաջարկով ՀՀ Ազգային ժողովը գումարելու է արտահերթ նստաշրջան:
Հարությունյանը նշեց, թե նստաշրջանի օրակարգում մի շարք կարևոր նախագծեր են ներկայացված, իսկ ընդհանուր օրակարգը բաղկացած է 22 հարցից: Հավելենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս մեկ հարց ավելացրեց օրակարգում` ԲՈՀ-ին վերաբերող: