Անկարան ու Մոսկվան չեն կարողացել «Թուրքական հոսք» գազատարի վերջնական երթուղու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել: Այս մասին Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությանը հղում տալով` այսօր հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա հաղորդմամբ՝ խոսքը գնում է 190 կմ երկարությամբ գազատարի երթուղու մասին, որը պետք է անցնի Թուրքիայի տարածքով:
Հավելենք, որ «Թուրքական հոսք» գազատարի մի մասը պետք է շահագործման հանձնվի արդեն իսկ 2016 թ-ի վերջին: