Բացեք «Խղճիդ ընթերցասրահ» հաղորդաշար, կարդացեք, իրար պատմեք. Ալեքսանդր Արզումանյանը` ԱԺ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և անդրադարձավ այսօր սպասվող կառավարության հետ հարց ու պատասխանին:

«Պարոն Սահակյան, քանի որ այսօր հարց ու պատասխանի օր է, ես մի խնդրանք ունեմ: Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես որևէ հարց չեմ կարողացել տալ, ինչն ամենևին ցանկության բացակայությամբ չի բացատրվում, այլ ի հայտ եկած էպիստորյալ ժանրով, որը մեծամասնության մեջ ի հայտ է եկել: Նամակները, որ գրվում են և այդ նամակները, որ ընթերցվում են, հետո կառավարության անդամները խոր գոհունակություն են հայտնում նամակում հնչեցրած փայլուն մտքերի համար, որից հետո նամակագիրը իր հիացմունք է հայտնում կառավարության վերաբերմունքի համար և մենք հարցեր չենք կարողանում տալ»,- նշեց  Արզումանյանը, ապա հավելեց.

«Ես ընդամենը հորդորում եմ Ձեզ: Աստված տվել չի խնայել, բալորս էլ հեռուստաալիք ունենք, բացեք հաղորդաշար` «Խրճիթ ընթերցասրահ», տարեք ձեր նամակները, կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»:

Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդպես էլ չարձագանքեց պատգամավորի խոսքին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ԱԺ կանոնակարգի մասին օրենքից հատված ընթերցեց:




Լրահոս