Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտնեց անձամբ “Ժառանգության” առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստացել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն մերժել էր` հայտարարելով, թե մարդասպանին ազատություն շնորհող երկիրը արժանի չէ` ընտրվելու միջազգային խորհրդաժողովի անցկացման վայր: Նա նշեց, որ կազմակերպիչները կապի մեջ լինելով կուսակցության հետ, խոստացել են ապահովել խոսքի հավասար հնարավորություն և անվտանգություն:
“Մի բանում կարող եք համոզված լինել, որ որևէ շեղում չի լինելու այն եռամիասնությունից, որը եղել է իմ հավատարմության օրակարգի առանցքում: Այն է՝ քաղաքացիական իրավունք, ազգային շահ և պետության ինքնիշխանություն”,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 
“Մեկնում եմ միայնակ, գնում եմ ցամաքով Թիֆլիս, որտեղից օդանավով՝ Բաքու: Վերադարձին կպատասխանեմ բոլոր հարցերին:




Լրահոս