Ստեփանակերտի քաղաքապետը որոշում է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել մայրաքաղաքի օրվա տոնակատարության մասին:

Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ որոշմամբ, քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով, ստեղծվել է հանձնաժողով ու հաստատվել նրա կազմը:

Հանձնաժողովում, որի աշխատանքները կգլխավորի Ս.Գրիգորյանը, ընդգրկված են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ ստեղծագործական կազմակերպությունների և հասարակական կառույցների ղեկավարներ:

Հանձնաժողովին հանձնարարված է մինչև հուլիսի 10-ը ներկայացնել տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:




Լրահոս