Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2015-2016թթ ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարվա անվճար ուսուցման համար սահմանված տեղերը: Որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ըստ այդմ, նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կհատկացնի 3877 անվճար տեղ, որից միայն 1190-ը տեխնիկա, մշակող արդյունաբերություն և շինարարություն ոլորտում, 450-ը՝ հումանիտար գիտությունների և մշակույթի ոլորտում: