
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները գետից դուրս են բերել 1967թ. ծնված Գ.Նալբանդյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: