Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է լաստանավային անցում ու լոգիստիկ կենտրոն կառուցելու ծրագրի մասին՝ շրջանցելով Ռուսաստանը Ասիայից Եվրոպա բեռների մատակարարման համար, հայտնում է 048.ua:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանով ու Փոթիով լոգիստիկան պահանջում է 9 օր, մինչդեռ Ռւսաստանով Օդեսա բեռնափոխադրումը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում:
«Որպեսզի այստեղ զարգացնենք բիզնեսը, անհրաժեշտ է նախ նվազեցնել փոխադրումների գները: Դրանք բարձր են: Երկրորդ՝ անհրաժեշտ են լաստանավային անցումներ, լոգիստիկ կենտրոններ»,- հայտարարել է Սաակաշվիլին: