Կառավարությունը ԵՊՀ-ին գույք նվիրաբերեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը այսօր կայացած նիստում որոշում կայացրեց Երևանի պետական համալսարանին նվիրաբերել Մ. Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Նախագիծը կառավարության դատին ներկայացրեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ տվյալ հասցեում գտնվող 3140.6 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի և սպասարկման համար հատկացված 0.180192 հա հողամասի սկզբնական արժեքն է 1 899 686 126 դրամ:

Կառավարությունն այն ԵՊՀ-ին նվիրաբերելու որոշում կայացրեց` ելնելով նրա զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացման անհրաժեշտությունից:




Լրահոս