
Այսօր` նոյեմբերի 21-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Լոռու մարզի Դարպաս գյուղի ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի տներից մեկի բակի կիսակառույցում կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբի աշխատակիցները բետոնե կիսակառույցի արանքում հայտնաբերել են 35-ամյա Գ. Մանուկյանի դին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: