
Կա վարչապետի հանձնարարական, որ իրականացնենք վերլուծություններ: Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է մտադիր անել նախարարությունը, երբ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան թանկացնեն 6,9 դրամով, այս մասին նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մասնավորապես` հաշվի ենք առնում մեկ միջին ընտանիքի կողմից օգտագործվելիք էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակը: Մենք ներկայումս հաշվարկում ենք այն գործողությունները, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար հոսանքի թանկացման ազդեցությունը մեղմվի: Աշխատանքները ընթացքի մեջ են», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում