
Մոսկվայի կենտրոնում «գողական հավաքի» ժամանակ ձերբակալվել են «քրեական հեղինակություններ» 40-ամյա Մարատ Սուխումսկի մականվամբ Բագրատ Պանցուլայան ու 26-ամյա Իրակլի Սուխումսկին:

Ինչպես հայտնում է Life News-ը, Մարատ Սուխումսկին «թագադրվել է» 2000-ականների սկզբին Քութայիսիից ու Սուխումիից «օրենքով գողերի» կողմից: Ոստիկանության տվյալներով՝ նա ղեկավարել է Մոսկվայում էթնիկ խմբավորումը, որը զբաղվել է գողություններով, շորթումներով և հարձակումներով:
Բացի այդ, «հավաքի» ժամանակ ձերբակալել է նաև վրաց-քրդական հանցավոր խմբավորման անդամ 42-ամյա Թեյմուրազ Ֆարոյանը:
