Տնտեսական վիճակը անվտանգության խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի  պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակվության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե մանրամասն ուսումնասիրել է ներկայացված թվային տվյալները և հավելեց, որ տնտեսության ներկայիս վիճակն անվտանգության խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար:

«Մեր բանակը ռազմի դաշտում ինչ պետք է, կարողացել է ապացուցել, որ ուժեղ է 90-ական թվականներին, նախորդ տարվա օգոստոսին և այլն, մեր տղաները կարողանում են կռվել։ Ադրբեջանը պարզ քաղաքականություն է որդեգրել. նա տեսնում է, որ ՀՀ-ն տնտեսական զարգացման որևէ հեռանկար չունի, և Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական պոտենցիալն ու լարվածությունն ուժեղացնում»,- մանրամասնեց  Զուրաբյանը։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 7 տարիներին, նա նշեց, թե այդ ընթացքում արտաքին պարտքն ավելացել է, ՀՆԱ-ն նվազել է և այս պայմաններում հստակ ապացուցված է, որ իշխանության կողմից ստեղծված տնտեսական մոդելը չի գործում և անարդյունավետ է։

Լևոն Զուրաբյանը ընդգծեց, թե Ադրբեջանը ՀՀ իշխանությունների ձեռքով ճնշումները ավելացնելու է պետության վրա և ընդգծեց, թե այս ամենից խուսափելու միակ միջոցը տնտեսությանը զարկ տալն է։ Նա իշխանություններին հորդորեց խոստովանել, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է, քանի որ միայն իրականության հետ առերեսվելու ժամանակ կարող են լուծումներ գտնվել։




Լրահոս