
Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը և Ջիմմի Կրեմերսը:
Չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն և Բարտ Վերտենտենը:
ՀՖՖ մամլո ծառայություն