Հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստան” համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի  նոյեմբերի 22-ին, տեղական ժամանակով երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund .org  կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, “Արմենիա”, “Շանթ” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքների եթերում:
 
Հեռուստամարաթոնը կանցկացվի “Մեր գյուղը” խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 
Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության: Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ: 
Հայաստանում նվիրատվություններն ընդունվում են հետեւյալ ձեւերով.

Այցելելով գործադիր վարչություն (Կառավարության շենք 3, 2-րդ հարկ) կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներով՝ 
   010  52 15 05,     010  56 01 06,     010 52 64 74




Լրահոս