Մահախոսականները պահեք ձեզ. Շարմազանովը` Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատական ելույթին անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե որպես փոխնախագահ չի կարող չանդրադառնալ այն ելույթներին, որտեղ խոսվել է կառավարության աշխատանքի մասին և հավելեց, որ թերություններ իսկապես կան:

«3.4% տնտեսական աճն այս պայմաններում շատ դրական է, երբ նայում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում: Ես ցանկանում եմ անդրադառնալ նաև հայտնի հռետորին, ով, ցավոք սրտի, այստեղ չէ: Նա ամեն ինչ կապեց Ադրբեջանի հետ, մի մտահոգվեք Ղարաբաղի մասին: Քանի մենք ենք իշխանության և մենք դեռ երկար ենք լինելու, Ղարաբաղի հետ ամեն ինչ լավ է լինելու», – ընդգծեց նա:

Պատգամավորն կրկնեց, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և հավելեց, թե ամեն ինչ անելու են անվտանգության պահպանման համար.«Այնպես որ, մահախոսականները պահեք ձեզ»:




Լրահոս