
ԱԺ արտարհերթ նիստին ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորների բացակայությունը մեկնաբանելով` ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Սահմանդրության համապատասխան հոդվածը սահմանում է, որ ԱԺ պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ կարող է հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ, եթե անգամ այնտեղ քննարկվող օրակարգի հետ քաղաքական մեծամասնությունը համաձայն չէ: “Այս քայլով ՀՀԿ-ն ցույց տվեց, որ ինքը բռնաբարում է Սահմանադրությունը”,- ասաց Զուրաբյանը` շեշտելով, որ ակնկալիքներ չունի, թե նախանշված երեք ժամում ՀՀԿ-ն կներկայանա: