
Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին եւ ինչ ձեւաչափով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին:
Այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
“Կուսակցության մարզային այցերը ամփոփելուց հետո խնդիրը տեղափոխվել է քաղաքական խորհուրդ եւ քաղաքական խորհրդում գնում են քննարկումներ: Գաղտնիք չէ, եւ այդ մասին ես ասել եմ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, կուսակցության մարզային ու Երեւանի կառույցներում գերակշռող է տեսակետը, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց կուսակցությունում նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել”, – մասնավորապես ասաց Նաիրա Զոհրաբյանը։