«Կերետարո»-ի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն առաջիկայում կլքի մեքսիկական թիմը: Այս մասին Goal.com-ին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Վուչետիչը.
«Ռոնալդինյոյի հեռանալը տարբեր գործոններով է պայմանավորված: Մեքսիկական ֆուտբոլին անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, ովքեր կարիերայի բարձունքում են»,- նշել է մասնագետը:
Հավելենք, որ մեքսիկական ակումբի կազմում 25 խաղերում Ռոնալդինյոն 8 գոլ է խփել: Ֆուտբոլիստի ծառայություններով մի քանի ակումբներ են հետաքրքրված: