
Նոյեմբերի 20-ին, ժամը 10.16-ին քիմիական թունավորումով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաշինջաղյան 196 շենքի 58-րդ բնակարանի բնակիչ` 1965 թ. ծնված Ազատ Հովսեփյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում դեղորայքային թունավորումով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Սողոմոն Տարոնցի 1 շենքի 119-րդ բնակարանի բնակիչ` 1981 թ. ծնված Ռուստամ Չրաղանյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: