Ադրբեջանի կառավարությունը Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունից պահանջել է հետաձգել Բաքու այցը՝ կապված Եվրոպական խաղերի անցկացման հետ:
Ինչպես կազմակերպությունից հայտնել են BBC-ին, երեքշաբթի երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից հաղորդագրություն է ստացվել, որում ասվում է, որ իշխանությունները «պատրաստ չեն ողջունել» իրավապաշտպան առաքելությանը Եվրոպական խաղերի հետ միաժամանակ:
Կազմակերպության 4 աշխատակիցներ պետք է ժամանեին Բաքու հունիսի 10-ի առավոտյան, որպեսզի բրիֆինգ անցկացնեին այն թեմայով, թե վերջին տարիներին ինչպես են Ադրբեջանում հետապնդումների, ձերբակալությունների ու բռնության ենթարկվում իրավապաշտպանները, լրագրողները, ընդդիմության ներկայացուցիչներն ու երիտասարդական ակտիվիստները: