
YouTube տեսատիրույթը Ռուսաստանում ընդգրկվել է արգելված կայքերի ցուցակում,-գրում է lenta .ru: Ըստ որոշ տվյալների, այս որոշումը կայացված է եղել դեռևս նոյեմբերի 14-ին: Ռուսաստանում կայքերն արգելվում են “վնասակար պարունակության” համար, որի թվին դասվում են առաջին հերթին մանկական պոռնոգրաֆիան, թմրանյութերի և ինքնասպանության քարոզչությունը:
Առայժմ անհայտ են YouTube-ն արգելված կայքերի ցանկում ներառելու պատճառները: