Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի` ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին խոսքերին և հայտարարեց, թե Փաշինյանը պետք է զբաղվի իր գործով, այլ ոչ թե պատեհ կամ անպատեհ առիթներով բարձրաձայնի Ծառուկյանի անունը:
«Կուզենայի Նիկոլ Փաշինյանի չկայացած, անփառունակ շոուին երկու բառով անդրադառնալ: Քանի անգամ խորհուրդ են տվել պատեհ-անպատեհ առիթներով Գագիկ Ծառուկյանի անունը շրջանառելու փոխարեն զբաղվի իր գործերով: Այսօր ևս իր բանուգործը թողած, իր գործերը թողած հնչեցնում է Ծառուկյանի անունը և փորձում է ինչ-որ բաներ խոսել այստեղ», – նշեց նա:
Պատգամավորը նաև Փաշինյանին խորհուրդ տվեց մշտապես լսել այն մեկնաբանությունները, որ հնչում են իր հասցեին և կոչ արեց զբաղվել իր գործերով: