Ուրիխանյանի երիտթևի անդամները Զախարյանից պահանջեցին լրջանալ, իսկ Գլխավոր դատախազից` պատժել ՀԷՑ-ի գողերին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության երիտասարդական միության բողոքի ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ակցիայի մասնակիցների թիվը մոտ 50 էր: Հարկ է նշել, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր իր իսկ կուսակցության կազմակերպած բողոքի ակցիային: Նրանք ՀՀ Քրեական օրենսգիրքը որպես նվեր հանձնեցին նախարարության ընդհանուր բաժնի պետին:

Ակցիայի մասնակիցներն իրենց ելույթներում նախարար Զախարյանից պահանջեցին անպատասխանատու հայտարարություւններ չանել և լրջանալ: Նրանք գողության մասին նախարարի հայտարարության հետ կապված դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջեցին համապատասխան ընթացք տալ:

Երիտասարդական թևի անդամ Նարեկ Ալոյանն իր ելույթում Գլխավոր դատախազից պահանջեց ոչ թե ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից ապացույցներ պահանջել համապատասխան ընթացակարգ սկսելու համար, այլ հենց նախարարի հայտարարությունը հիմք ընդունել: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Դատախազության հաշվետվության ժամանկա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գևորգ Կոստանյանին հորդորեց համապատասխան ընթացակարգ սկսել ՀԷՑ-ում գողության վերաբերյալ նախարար Զախարյանի հայտարարության հիման վրա: Դրան ի պատասխան` Կոստանյանը Ուրիխանյանից պահանջեց ապացույցներ ներկայացնել, որ ՀԷՑ-ում գողություն է կատարվել, որից հետո ինքը իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

11347477_921699767902736_1298857083_o

11347594_921699757902737_1850000351_o

11414834_921699764569403_941414918_o

11428921_921699761236070_472923037_o




Լրահոս