Օրենքը խախտում են օրինապահները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորություն չի լինի, եթե արձանագրենք, որ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում օրվա ցանկացած ժամի խցանումներ են: Դրանք, որպես կանոն, առաջանում են վթարների կամ արտասահմանից ժամանած հյուրերին ուղեկցող ավտոշարասյուների «շքերթների» հետևանքով:

Նշված հանգամանքների շարքն անվերջ կարելի է թվարկել: Սակայն մարդկային բանականության մեջ որևէ կերպ չի տեղավորվում այն փաստը, որ խցանում առաջանում է այնտեղ, որտեղ ընդհանրապես պետք է նման բան չլիներ: Իսկ խցանման պատճառը ավտոմեքենաների սխալ կայանումն է:

Վազգեն Սարգսյան փողոցում խցանման պատճառը միշտ նույնն է: Armlur.am-ի տեսախցիկն արձանագրել է, որ հիշատակված փողոցի 5 հասցեի դիմաց յուրաքանչյուր աշխատանքային օր` առանց բացառության, կարելի է հանդիպել մեծ թվով «իրար գլուխ լցված» ավտոմեքենաներ, որոնք կայանվում են առանց աջուձախ, թույլատրելի և անթույլատրելի տարածքներ հաշվի առնելու:

Խոսքը, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մասին է: Ստացվում է` օրենքը խախտում են հենց օրենքի ներկայացուցիչները:

2

4

5

7

6

8

9

10

11

12




Լրահոս