Դիմահարդարման սխալներ, որոնք թույլ ենք տալիս ամեն օր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանից դուրս գալուց առաջ բոլորն էլ շտկում են թերությունները` դիմահարդարման օգնությամբ: Սակայն լինում են դեպքեր, երբ հակառակ արդյունքն է գրանցվում, իսկ դա բխում է սխալ դիմահարդարումից:

Դիմահարդարումից առաջ մաշկը պետք է նախապատրաստել: Նախապես մաքրված մաշկին պետք է քսել որևէ սնուցող, խոնավացնող քսուք, մի քանի րոպե սպասել, ապա նոր անցնել դիմահարդարման: Անհրաժեշտ է երանգավորող քսուքը քսել շատ բարակ և հավասար շերտով:

faf42574b1e4ce32bb842d2abd7a1856

Կանայք շրթունքների ծավալը մեծացնելու համար հաճախ ընտրում են շատ մուգ մատիտ կամ էլ ընդգծում են ոչ թե հենց շրթունքները, այլ նրան շրջապատող մաշկը: Պետք է մատիտն ընտրել կամ շրթներկի գույնին, կամ էլ՝ մի երանգով բաց, ընդգծել շրթունքների իրական եզրագիծը, հետո նոր օգտագործել շրթներկը:

red-lips-cat-eyes-makeup

Ամենօրյա դիմահարդարման մեջ նախընտրելի են անփայլ երանգները, հատկապես եթե շատ երիտասարդ չեք:  Շրթունքների ճաքերի դեմ պայքարեք շրթունքների խոզանակի և բալզամի միջոցով, իսկ մինչև դրանց վերանալը օգտագործեք շրթունքների փայլ:
Դիմափոշին չարաշահելու արդյունքում ընդգծվում են կնճիռները և չի երևում մաշկի բնական փայլը:




Լրահոս