Կոալայի փոքրիկ ձագուկը բոլորին ապացուցեց, որ ոչ միայն հիանալու համար է, այլև շատ օգտակար է: Այդ մասին հայտնում են ավստրալական անասնաբուժական կլինիկայի սոցցանցի էջում:
Ֆանտոմ անունով փոքրիկ կոալայի մայրը` Լիզին, ընկել էր մեքենայի տակ և կարիք ուներ շտապ վիրահատության: Կենդանին ստացել էր գլխի և թոքերի վնասվածք, իսկ փոքրիկը անվնաս էր մնացել:
Ֆանտոմը դեռևս ընդամենը 6 ամսական է, և չէր կարող երկար ժամանակ մնալ առանց մոր, այդ պատճառով բժիշկները որոշեցին վիրահատության ժամանակ նրան չբաժանել մորից: Եվ ամբողջ վիրահատության ժամանակ փոքրիկը նրբորեն գրկել էր մոր վիզը` համբերատար սպասելով վիրահատության ավարտին:
Բուժհաստատության աշխատակիցները վստահ են. փոքրիկի գգվանքները կօգնեն մորը շուտ ապաքինվել: