Կրկես` ԱԺ-ում. Գագիկ Ծառուկյանին բամփելու հարցից ՀՀԿ-ականները հաճույքից հալվեցին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն կրկես էր հիշեցնում: Նախ թեժ լեզվակռվի մեջ մտան Հեղինե Բիշարյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Գալուստ Լուսավորիչը սա բնորոշեց որպես «հերոսների» մարտ, Լեւոն Զուրաբյանը «գտավ», որ ԱԺ-ում ամենաքաջ հերոսը Գալուստ Գրիգորիչն է: Հետո, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, Սեյրան Օհանյանի եւ Հովիկ Աբրահամյանի համաժամանակյա մուտքը բազմանշանակ վերաբերմունքի արժանացավ: Քիչ հետո վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունեցող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը հաղորդակցության «մաստեր կլաս» ցուցադրեցին:

Խաչատրյանը 5 րոպեն մեկ մոտենում էր վարչապետին, ականջին ինչ-որ բան ասում, քննարկում էին, գնում-նստում էր տեղը: Այդ ընթացքում խիստ անտրամադիր Հրանուշ Հակոբյանը գլուխը «երկուս»  ստացած աշակերտի նման դրել էր սեղանին` ննջում էր կամ մտորում էր իր «բախտի մասին», իսկ մարդ սպանելու-բռնաբարելու մասնագետ Շմայսը, փորը դուրս ցցած, ձանձրանում էր՝ պտտվում «կրեսլոյի» վրա: Սակայն այն պահին, երբ հնչեց Նիկոլ Փաշինյանի` Հովիկ Աբրահամյանին ուղղված Ծառուկյանին «բամփելու» մասին հարցը, Շմայսի «կրեսլոն» կանգ առավ, տիկին Հրանուշը գլուխը ցից նստեց, իսկ ՀՀԿ-ական պատգամավորները հաճույքից հալվեցին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս