Արթուր Հարությունյանը (Պալաչ) հեռացել է հետագա անելիքների շուրջ խորհելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տևական ժամանակ է, ինչ փորձում ենք նրա հետ կապվել, բայց հեռախոսն անջատված է: Մտերիմներն ասում են, որ նախկին թեկնածուն որոշել է առժամանակ անհետանալ, որպեսզի խուսափի անցանկալի հարցերից և լրագրողների հետապնդումներից: Նաև հեռացել է հետագա անելիքների շուրջ խորհելու:

Այժմ Պալաչն զբաղված է իշխանության վերին օղակների հետ հարաբերություններ հարթելով, տրամադրություններ ճշտելով, որպեսզի կարողանա ապրել, և բիզնեսով զբաղվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Առեքսիմբանկը» դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչեն Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, որն իր վարկառուն է: Դրանից բացի, ոստիկանությունում դեռ զննություն է կատարվում նախկին թեկնածուի եղբոր և թիմակիցների թմրանյութ օգտագործելու պատրվակով բերման ենթարկվելու դեպքով: Եվ եթե թեկնածության ինքնագլուխ առաջադրումն ինչ-որ կերպ ներվեց նրան, ապա ընտրություններից հետո ընդդիմադիր, բողոքական խաղեր տալը կարող է թանկ նստել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս