Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մաշտոցի բաժնի ոստիկաններն ահազանգ են ստացել, որ Շահումյանի գերեզմանոցում մահացած տղամարդու դի կա: Պարզվել է, որ տուժողը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն է՝ 83-ամյա Մ. Զախարյանը՝ կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ: Դեպքը տեղի է ունեցել կնոջ գերեզմանի մոտ: Ըստ Գ. Շամշյանի՝ օրեր առաջ մահացել էր նաեւ ինքնասպանություն գործած Մ. Զախարյանի հարսը՝ Արամ Զախարյանի կինը: Թե ինչու, առայժմ անհայտ է:
Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարի 28-ին էլ Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային թաղամասի իր առանձնատանը հայտնաբերվել էր ոստիկանության ՔՀ ԳՎ նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր՝ 81-ամյա Ղուկաս Թամամյանի դիակը: Ըստ նախնական վարկածի՝ նա դիմել էր ինքնասպանության: Այն ժամանակ տեղեկություններ կային, որ մի քրեական գործով Ղ. Թամամյանը եղել է 300 000 դոլար գումար վերցնող եւ փոխանցող անձ, իսկ որդու դեմ քրեական գործի հարուցումից հետո՝ դարձել վկա:
«ԻՆՔՆԱՍՊԱՆ» ՀԱՅՐԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ