Արտառոց դեպք` Արաբկիրում. տան իրերը պատուհանից դուրս նետելուց հետո բնակիչը հոգեբուժարան է տեղափոխվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 58 հասցեի շենքի բնակարաններից մեկում լարված իրավիճակ է եղել: Մեզ հասած տեղեկություններով՝ նշված հասցեի շենքերից մեկի բնակիչ Սուրենը տան իրերը կոտրել է եւ սկսել բնակարանի պատուհանից ցած նետել: Ավելի ուշ հարեւանները լսել են օգնության ձայներ եւ շտապ ահազանգել ոստիկանություն: Ըստ ականատեսների՝ դեպքի վայր ժամանած իրավապահները Սուրենին տարել են ոստիկանություն, եւ ավելի ուշ նրան տեղափոխել հոգեբուժարան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս