
Ֆաբիո Կոենտրաուն բաց է թողել Պորտուգալիայի ազգային հավաքականի երրորդ մարզումը Թբիլիսիում: Նշենք, որ նրանք պատրաստվում են Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին:
Նա մարզվել է անհատական ծրագրով՝ մարզասրահում ու լողավազանում: Թիմի մնացած բոլոր ֆուտբոլիստներն ընդհանուր խմբում մասնակցել են հունիսի 10-ին կայացած մարզմանը:
Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին` Երեւանում: Պորտուգալիայի հավաքականը Թբիլիսիից Երևան կժամանի հունիսի 11-ին: