ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 9-ին հաղորդագրություն էինք տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին,և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: