ԱՄՆ-ն Իրաք կուղարկի ևս 450 հրահանգիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրաք ևս 450 ամերիկացի հրահանգիչներ ուղարկելու մասին՝ տեղի զինծառայողներին ուսուցանելու համար:

Իրաքի զինված ուժերը ներկայում հակազդում են «Իսլամական պետության» զինյալներին: Իրաքի բանակի նախապատրաստման համար ԱՄՆ-ն արդեն Իրաք է ուղարկել մի քանի հարյուր իր զինվորական հրահանգիչներին:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անձամբ խնդրանքով դիմել է նախագահ Օբամային ՝ երկրում ամերիկացի զինվորական հրահանգիչների թիվը մեծացնելու համար:




Լրահոս