Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասցրել է շփվել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցի հետ, սակայն աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից ուշացել է: Այս մասին հայտնում է CatholicNews-ը:
Reuters-ը նշում է, որ սովորաբար շատախոս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուսպ է եղել Պուտինի հետ, համենայնդեպս, լրագրողների ներկայությամբ: Պուտինի հետ այցի արդյունքներով Վատիկանի զեկույցում չկա «cordial»՝ ի սրտե բառը, որը օգտագործվում է գրեթե բոլոր նմանատիպ զեկույցներում:
Հրատարակչության տվյալներով՝ Հռոմի պապի մոտ Պուտինը եկել է հանդիպման նշանակման ժամից 1 ժամ ու 10 րոպե ուշացած:
Արդյունքում Հռոմի պապի հետ Պուտինի հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ անձամբ Պուտինը հանդիպումը գնահատել է որպես «լավ»: Զրույցն ավանդույթի համաձայն անցել է փակ դռների հետևում: