ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է, որ ժամանակն է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին:
«Ժամանակն է վերադառնալ հրադադարին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը տանող բանակցային գործընթացին: Համաձայն չե՞ք»,-գրել է ամերիկացի համանախագահը իր Թվիթթերյան էջում:
Հավելենք, որ Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ մյուս համանախագահները այցելելու են Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերի բացմանը:
Thanks for mtgs today on #NKpeace. It's time to recommit to the ceasefire and a negotiation leading to a peace agreement. Do you agree?
— James Warlick (@AmbJamesWarlick) June 10, 2015