Բյուջեի կատարողականն ընդունվեց հանրապետականների շնորհիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Երեկ նախագծի վերաբերյալ պատգամավորներն արդեն իսկ ելույթներ էին ունեցել և ներկայացրել խմբակցությունների դիրքորոշումները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խոսեց վարման կարգով և նշեց, որ երեկ փորձել են ինտրիգ փնտրել իր և Մհեր Շահգելդյանի միջև տեղի ունեցածում: Նա նշեց, թե զրուցել է պատգամավորի հետ և ափսոսում է, որ նման իրավիճակ է եղել: Հիշեցնենք, որ երեկ նիստերի դահլիճում մի փոքր միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորների միջև:

Ի պատասխան նրա խոսքերի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե լրատվությունը մշտապես փնտրտուքի մեջ է և այդպիսի ինտրիգներով փորձում է իր ծրագիրն իրագործել:

Բյուջեի կատարողականի հաշվետվություն ընդունվեց կողմ 66, դեմ 17, ձեռնպահ 15 ձայներով: Հավելենք, որ երեկ ՀԱԿ-ը և  ՀՅԴ-ն հայտարարել էին կատարողականին դեմ քվեարկելու մասին, իսկ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն էլ` ձեռնպահ:




Լրահոս