Ոստիկանները կրկին քաշքշում են զոհված զինվորների մայրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհված զինծառայողների մայրերն այսօր ևս հավաքվել են Նախագահական նստավայրի առջև: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ինչպես նախորդ նախորդ, այս անգամ ևս ոստիկանները քաշքշում են որդեկորույս մայրերին` նախագահականի մայթից տեղափոխելով դիմացի մայթ:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տեղում են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ, ովքեր Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ արձանագրել են կատարվածը և համապատասխան եզրակացությունը կներկայացնեն առաջիկայում:

Զոհված զինծառայողներից մեկի մայրը` տիկին Գոհարը, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներին ասաց, որ նախորդ անգամ, երբ ոստիկաններն իրենց քաշքշում էին, նրանք որևէ քայլ չձեռնարկեցին: ՄԻՊ աշխատակիցներն էլ իրենց հերթին հստակեցրին, որ իրենք ներկա են եղել միջադեպին, կանգնած են եղել մայրերի կողքին, սակայն` ապարդյուն. ոստիկանները, չնայած ամեն ինչին, արել են իրենց գործը:

Այժմ զոհված զինծառայողների մայրերը գնում են օմբուդսմենի գրասենյակ` Կարեն Անդրեասյանի հետ հանդիպելու ակնկալիքով:




Լրահոս