ԱՄՆ-ն երկարաձգել է ընդդեմ Բելառուսի պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 10-ին ևս մեկ տարով երկարաձգել է ընդդեմ Բելառուսի ԱՄՆ պատժամիջոցները: ԱՄՆ առաջնորդը համապատասխան ծանուցում է ստորագրել, որն ուղարկվել է Կոնգրես, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջը:

Փաստաթղթում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշ անդամների գործողություններն ու քաղաքականությունը խաթարում են ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ոտնահարում են մարդու իրավունքները, այդ թվում նաև քաղաքական բռնաճնշումների իրականացման ճանապարհով, ինչպես նաև կապված են կոռուպցիայի հետ, ինչի կապակցությամբ նրանք շարունակում են աննախադեպ ու արտակարգ սպառնալիք ստեղծել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»:

Հենց սա էլ դարձել է պատժամիջոցների երկարաձգման պատճառ:

Հավելենք՝ Վաշինգտոնը Բելառուսի հանդեպ սահմանափակող միջոցառումներ է մտցրել դեռևս 2006 թ.` այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի կողմից:




Լրահոս