Կապեցին գլխաշորը՝ պարտավոր է ամուսնանալ. Ղազախստան՝ 21-րդ դար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի «Խաբար» գործակալության լրագրող Բարուշան Օրդան իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարկել, որում երիտասարդ աղջկան բռնի ուժով գլխաշոր են հագցնում:

Աղջիկը դիմադրում է ու գոռում, սակայն մի տղամարդու ու կնոջ հաջողվում է նրա գլխին գցել գլխաշորը, ինչից հետո նա հանգստանում է: Լրագրողը պարզաբանում է, որ աղջիկը վիճում է, իսկ կինն ու տղամարդը նրան համոզում են: Հետևում կանգնած կինը նրանց երեքի վրա կոնֆետ է շաղ տալիս, դա «շաշու» է, հնագույն ավանդույթի մի մասը: Գլխաշորը հագցնելուց հետո աղջիկն այլևս չի դիմադրում և միայն արտասվում է:

Համաձայն Ղազախստանի հնագույն ավանդույթի, եթե աղջկա գլխին գլխաշոր են կապում, ուրեմն նա պարտավոր է ամուսնանալ:




Լրահոս