ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ զորակոչիկ Արթուր Քոչարյանը N զորամասում սույն թվականի սեպտեմբերից հիվանդացել է դեղնախտով, այնուհետեւ՝ ջրծաղիկով: Եւ զորամասում հետեւողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով տեղափոխվել է Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չէին տվել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել Մոսկվա: Արթուր Քոչարյանի հարազատներից տեղեկացանք, որ զինվորն արդեն Մոսկվայի հիվանդանոցում է. «Երեկ՝ առավոտյան, արդեն վիրահատությունն են սկսել, կոկորդից ծակել են, քանի որ այստեղ անտիբիոտիկներ են տվել, որից էրեխու բոլոր օրգանները սնկի մեջ կորած են: Արթուրն անգիտակից վիճակում պառկած է, պետք է մի քիչ լավանա, որ մնացածի մասին մտածեն»:
Հիշեցնենք, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ 65 հազար ԱՄՆ դոլարը խոստացել է վճարել ՀՀ ՊՆ-ն:




Լրահոս