
Ավստրիայի հավաքականի 3 մարզիկներ հիվանդանոց են տեղափոխվել` Բաքվում Եվրոպական խաղերին մասնակցող մարզիկների համար նախատեսված տարածքում՝ տրանսպորտային հանգույցում գրանցված միջադեպից հետո: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բուժծառայություններն արձագանքել են տրանսպորտային հանգույցում տեղի ունեցած միջադեպին, որը հանգեցրել է 3 ավստրիացի մարզիկների հոսպիտալացմանը»,- ասել է խաղերի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պահին միջադեպի մասին մանրամասներ չի կարող տրամադրել: