
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում վթարի է ենթարկվել շնաձկներ տեղափոխող բեռնատարը: Բեռնատարում եղել է կես մետրանոց շնաձկներով 5 ակվարիում: Ինչպես հայտնում է The Daytona Beach News-Journal-ը, վթարի արդյունքում ակվարիումներից մեկը կոտրվել է, իսկ դրանում եղած շնաձուկը՝ սատկել:
Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ շնաձկներին Մարաթոնից Քոնեյ կղզի են տեղափոխելիս եղել: