ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գիտեմ, որ «Նաիրիտ»-ի աշխատողներն արդեն 9 ամիս աշխատավարձ չեն ստացել: Ինչպե՞ս է ստացվում, որ տնօրենն ու տեղակալները պարտադիր ամեն ամիս ստանում են իրենց հասանելիք աշխատավարձը (եթե չեմ սխալվում՝ մոտ 3,5 մլն դրամ), իսկ աշխատակիցները ստիպված են դեռ անժամկետ սպասել: Նրանք ե՞րբ են ստանալու իրենց հասանելիք գումարը:

Կառլեն Մնացականյան (52 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնօրենը եւ իր տեղակալներն աշխատավարձ ստացել են այնքան, ինչքան ստացել են մնացած բոլորը աշխատակիցները: Նույնիսկ բանվորները մի քիչ ավելի շատ են ստացել, քան վարչական աշխատակիցները: «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցների պարտքը կազմում է 6-ից 9 ամիս (նոյեմբեր ամիսը ներառյալ), բանվորների պարտքը կազմում է 6-ից 7 ամիս, վարչական աշխատակիցներինը՝ 8-ից 9 ամիս, իսկ տնօրենի եւ տեղակալների պարտքը՝ նույնիսկ մի քիչ ավելի շատ: «Նաիրիտ» ՓԲԸ-ն իր աշխատակիցների աշխատավարձերը կվճարի այն ժամանակ, երբ այն շահագործվի, իսկ աշխատավարձերը վճարվում են կառավարության աջակցությամբ:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության
եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության
պետ Անուշ Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է մտածել, որ տնօրենն ու տեղակալները անհանգստանում են աշխատակիցների վճարների համար եւ նույնիսկ իրենց աշխատավարձերը ստանալու հերթը զիջում են բանվորներին:




Լրահոս