
Բելառուսում 2014-2015 թթ երկու դիվանագետներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել դիվանագիտական ծառայության հետ չհամապատասխանող գործունեության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալերի Վակուլչիկը:
«Հետախուզական գործունեություն են վարում նաև դիվանագետները, այսինքն օտարերկրյա հատուկ ծառայությունների կադրային հետախույզները: Ընդհանուր առմամբ Բելառուսի անկախության ողջ պատմության ընթացքում դիվանագիտական ծառայության հետ չհամապատասխանող գործունեության համար «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել օտարերկրյա պետությունների 10 քաղաքացիներ, որոնցից 2-ը՝ 2014-2015 թթ.»,- ասել է Վակուլչիկը: